«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի, նոտարների և կազմակերպությունների կողմից 2020 թվականի հունվարի 1-ից՝ 2 միլիոն, 2021 թվականի հունվարի 1-ից՝ 1 միլիոն, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 300,000 դրամը գերազանցող ապրանքների (գույքի) իրացման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում (գործարքի գումար) դրանց դիմաց վճարումը և վճարի ստացումը իրականացվում է անկանխիկ ձևով` Հայաստանի կառավարությունը շրջանառության մեջ է դրել Անկանխիկ գործառույթների մասին օրենքի նախագիծը:

Այն կընդունվի մինչև հոկտեմբերի վերջ և հաջորդ տարվա հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ:

Այս օրենքը, ըստ էության, էապես սահմանափակելու է կանխիկ դրամի շրջանառությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում