Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Քանաքռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Արարատի մարզում ապրող 24-ամյա մի երիտասարդի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոսին Զեյթունում հեծանիվ է գողացել։ Դեպքի առթիվ նյութեր նախապատրաստվեցին։ Կատարված մի շարք միջոցառումների շնորհիվ պարզվեց նաեւ, որ բերման ենթարկվածը դարձյալ Զեյթունում եւս երկու հեծանիվ է գողացել։ Տուժողներից ընդունվել է հաղորդում։

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։