Նորմալ իրավիճակ է, երբ որ գործատուն, իր աշխատակցի աշխատանքից գոհ չի լինում , եւ որոշում են բաժանվել։ Այսինքն, որոշվում է, որ պետք  չաշխատի այդ պաշտոնում։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 19–ին, լրագրողների հետ զրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Հարցին, իսկ ինչպես կբացատրի Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելն ու խորհրդական նշանակելը, եթե գոհ չէ նրա աշխատանքից Արշակյանն ասաց. «Ընդհանրապես, աշխատանքի տարբեր ուղղություններ, եւ տարբեր պատասխանատվություններ, եւ այդ առումով չէի ուզենա մեկնաբանել Դրանք տարբեր աշխատանքներ են, մի մարդը մի տեղում լավ է աշխատում, մյուս տեղում այդքան էլ լավ չի աշխատում, մեզանից յուրաքանչյուրն այդպիսի հատկություններ ունի։ Որեւէ մեկին կարելի է մի տեղ նշանակել եւ նա արդյունավետ աշխատի, իսկ մեկ այլ տեղ այդքան էլ արդյունավետ չաշխատի»։

Արշակյանը հրաժարվեց մեկնաբանել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի բովանդակությունը, նշելով, որ մեկնաբանության համար ավելի լավ է դիմել հենց Վանեցյանին։

Նա նաեւ տեղեկացրեց, որ իշխող կուսակցությունում դեռեւս չեն քննարկվել ուժային կառույցների ղեկավարների թեկնածությունները

Հարցին, իսկ իրենից գոհ է իր գործատուն Արշակյանը լակոնիկ պատասխան տվեց. «Հուսամ»։