Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) կայացել է որպես ինտեգրացիոն միավորում, բոլոր անդամ պետությունները զգացել են դրական ազդեցությունը: Այս մասին ասվում է «ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի 5 տարին. դատարանի դերը» միջազգային կոնֆերանսի մասնակիցներին ուղղված Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի ողջույնի խոսքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր կարելի է արձանագրել, որ անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը կայացել է որպես ինտեգրացիոն միավորում: Բոլոր անդամ պետությունները զգացել են դրական ինտեգրացիայի ազդեցությունը, ընդլայնվել է նրանց փոխգործակցությունը ֆինանսաբանկային, տրանսպորտային, արդյունաբերության, բժշկության ոլորտներում»,- ասվում է Մատվիենկոյի ողջույն խոսքում, որը Մինսկում հնչեցրել է Դաշնության խորհրդի սահմանադրական կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասը: 

Դաշնային խորհրդի խոսնակը կարծում է, որ միասնական տնտեսական տարածքի զարգացման պայմաններից մեկն իրավակատարման ընդհանուր ոլորտի ձեւավորմանն ուղղված միջպետական մարմինների գործունեությունն է:

«Այդ մարմիններից կարեւորագույնը ԵԱՏՄ Դատարանն է, որը ստեղծվել է ինտեգրացիայի պայմաններում ծագած վիճելի հարցերի լուծման համար»,- նշել է Մատվիենկոն:    

Միջազգային կոնֆերանսը, որը նվիրված է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի 5-ամյակին, անցկացվում է Մինսկում սեպտեմբերի 19-20-ին: Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 200 մարդ: ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը ստորագրվել Է 2014 թվականի մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաքում եւ ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը: