Կառավարության շենքի առջեւ այսօր՝ սեպտեմբերի 19–ին, հավաքվել են ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները։ Զոհվածներից մեկի այրին Մարդու րավունքների պաշտպան Արման Թաթոյանին ներկայացրեց իր վրդովմունքը, կապված ՊԵԿ նախագահի վերաբերմունքի հետ։

«Մենք ՊԵԿ նախագահին ասացինք, որ այս–այս մարդիկ ենք, եկել ենք, որ մեր հարցը բարձրացնեք։ Մեր հարցին, թե պատասխան չունե՞ք, ասաց ոչ, պատասխանը միայն, որ զոհվածի կնոջը գրկեցի»,– ասաց զոհված ազատամարտիկի այրի Լոիսինե Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ իրենց հարցն անձամբ կապված է վարչապետի հետ, իսկ Դավիթ Անանյանը պետք է ներողություն խնդրի. «Նախարարը մասսայական պետք է ինձնից ծնկաչոք ներողություն խնդրի»։

Արման Թաթոյանի հետ զրույցից հետո, բողոքի ակցիայի մասնակիցներից «Զինվոր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը նստեց կառավարության դռան դիմաց հայտարարելով նստացույց եւ հացադուլ։