Սերգեյ Վալկոն վերանշանակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն: Այս մասին ՀԿԵ անձնակազմի հետ հանդիպման ժամանակ նշել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարեւը:

Ալեքսանդր Միշարինը մասնակիցներին ներկայացրեց ՌԵ-ի ձեռքբերումները՝ ընդգծելով, որ ընկերությունն ապահովում է համաշխարհային երկաթուղային բեռնաշրջանառության 28%-ը, համաշխարհային առաջատարն է այդ ցուցանիշով, իսկ  ուղեւորաշրջանառության ցուցանիշով գտնվում է 4-րդ տեղում:

ՌԵ գլխավոր տնօրենի տեղակալն արձանագրեց, որ երկաթուղու դերը Հայաստանում աստիճանաբար աճում է:

2019 թվականի ութ ամիսների ընթացքում նկատվում է փոխադրումների դրական միտում. բեռնափոխադրումների ծավալը 2018 թվականի հետ համեմատ ավելացել է 4,2%-ով, բեռնաշրջանառությունը՝ 11,2%-ով, բեռնումը՝ 6,4%-ով: