Այսօր՝ սեպտեմբերի 19–ին, հրազենային վիրավորումով  27–ամյա երիտասարդ է տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին Վանաձորի բժշկական կենտրոնից։ Նրանց խոսքով՝ երիտասարդն իրենց մոտ է տեղափոխվել ժամը 12։20-ին եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի վայր մեկնած խումբը հայտնաբերել է որսորդական հրացանից կրակված 3 պարկուճ։ Կրակողի ինքնությունն արդեն պարզվել է, ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս հայտնաբերման ուղղությամբ։