Եկատերինբուրգում նախօրեին քաղաքային «Տագանսկի ռյադ» շուկայում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք:

«Արգումենտի ի ֆակտի. Ուրալը», վկայակոչելով սեփական աղբյուրին, հայտնում է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել շուկայի հայ եւ եզդի ձռներեցների միջեւ:

«Սկսված վեճը փոխանցվել է ծեծկռտուքի, այնուհետեւ գործադրվել է տրավմատիկ զենք: Բարեբախտաբար, վիճաբանող կողմերը միմյանց ծանր վնասվածքներ չեն պատճառել, ոչ ոք հոսպիտալացման կարիք չի ունեցել»,- նշում է պարբերականը:

Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ վիճաբանությունն ազգային հիմք չունի, այն տեղի է ունեցել ձեռներեցների 2 խմբի տնտեսական շահերի պատճառով: