Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է ԵԱՀԿ մի շարք երկրներում՝ Ադրբեջանում, Ղազախստանում, Թուրքիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում լրագրողների վրա գործադրվող ճնշման եւ հետապնդումների փաստերը:

Վարշավայում ավարտված ԵԱՀԿ Մարդկային զարգացման թեմայով միջոցառման մասնակիցներին հղած կազմակերպության ուղերձում նշված է, որ այդ երկրներում լրագրողների հետապնդումները չեն դադարում:

Ադրբեջանում արատավորման եւ հետապնդման արշավն արտահայտվել է լրագրող Հաջիջա Իսմայլովայի գործում, որը հետաքննում էր երկրի իշխող վերնախավի շրջանում կոռուպցիայի փաստերը

Նույնպիսի արշավ է անցկացվել նաեւ ԱՄՆ-ում բնակվող լրագրող Սեւինջ Օսմանկզիի եւ realliq.info կայքի խմբագիր Իքրամ Ռահիմովի դեմ:

«Լրագրողների գործունեության համար անվտանգ պայմանների ապահովումը ԵԱՀԿ արժեքների հիմքում ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է»,- նշված է ուղերձում: