Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում Բելգիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 ինքնաթիռ է կործանվել: Այս մասին ասվում է Բելգիայի ՌՕՈւ-ի Twitter-յան հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր F-16 ինքնաթիռներից մեկը կործանվել է Ֆրանսիայի Լորյան քաղաքի մոտակայքում: Օդաչուները կատապուլտացվել են»,- ասում է հաղորդագրության մեջ:

Ouest-France պարբերականը նշում է, որ օդաչուներից մեկը խրվել է էլեկտրահաղորդման գծերի մեջ, ենթադրաբար, վնասվածք է ստացել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռը մասնակցում էր զորավարժություններին:

Ականատեսների խոսքով՝ դեպքի վայրում սեւ ծխի սյուն է նկատվել: Ֆրանսիական պարբերականի տեղեկություններով՝ ինքնաթիռն ընկել է մասնավոր տնից ոչ հեռու գտնվող դաշտում: Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու ոստիկանները, անվտանգության 500 մետրանոց պարագիծ է սահմանվել: