Սյունիքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11:55-ի սահմաններում ԱԻՆ փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոտավան գյուղի վարչական տարածքում ավտովթար է տեղի ունեցել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարները կհասնեին դեպքի վայր, քաղաքացիները УАЗ 469 մակնիշի 35 ԼX 551 համարանիշի ավտոմեքենայի միջից, որը կողաշրջվել էր, դուրս են բերել վարորդին, ով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

Պարզվել է, որ վարորդ Արտակ Մ.-ն նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: