Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով Վերֆելի եւ Լուսինյանց փողոցների խաչմերուկից բաժին բերման են ենթարկել Երեւանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու։

Վերջինս խոստովանել է, որ ավտոմեքենայի սրահից բջջային հեռախոս է գողացել։ Հետագա միջոցառումներով ոստիկանները հայտնաբերեցին նաեւ գողոնը, որն առգրավվեց։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հանգամանքները պարզվում են։