Իրաքը չի միանա Հորմուզի նեղուցով կոմերցիոն բեռնափոխադրումների պահպանման ծովային միջազգային առաքելությանը: Այս մասին ասվում է Իրաքի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդում է Reuters-ը: 

Իրաքի ԱԳՆ-ը նաեւ վրդովմունք է հայտնել՝ կապված այդ կոալիցիային Իսրայելի մասնակցության հետ եւ հայտարարել, որ Պարսից ծոցում անվտանգության համար պատասխանատու են Պարսից ծոցի պետությունները:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են, որ միանում են առաքելությանը: