Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21:10-ին, Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով:  Այս մասին տեղեկացնում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը: 

Բուրջ Խալիֆա (արաբ․՝ «Խալիֆայի աշտարակ») երկնաքեր է Դուբայում։  2007 թվականի հուլիսից՝ աշխարհի ամենաբարձր շենքն է (բարձրությունն է 828 մետր եւ ավելի քան 163 հարկ)։

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին կտոնի անկախության 28-րդ տարեդարձը: