Վաշինգտոնը որոշել է Աֆղանստանի կառավարությունից հետ վերցնել 100 մլն դոլարը, որը նախատեսված էր երկրում էներգետիկ ենթակառուցվածքների ծրագրի իրականացման համար: Պատճառն Աֆղանստանի կառավարությունում առկա կոռուպցիայի բարձր մակարդակն է, հաղորդում է AP-ը:

Իր կտրուկ հայտարարության մեջ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ը դեռեւս մտադիր է ավարտին հասցնել մասշտաբային ծրագիրը, որը ներառում է Աֆղանստանի հարավում 5 ենթակայան եւ էլեկտրահաղորդակցման գծեր: Սակայն միջոցները չեն փոխանցվի Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանիի կառավարությանը: Բացի այդ, Պոմպեոն Աֆղանստանի կառավարությանը մեղադրել է թափանցիկ կառավարման անկարողության մեջ: