Լոնդոնի բնակիչներն անձամբ կարող են կուլտային ֆիլմերի նկարահանման հարթակներից յուրատեսակ ցուցանմուշներ տեսնել։ Բրիտանական մայրաքաղաքում սեպտեմբերի վերջին աճուրդի կդրվեն սաղավարտը՝ «Աստղային պատերազմներ»-ից, Ջոկերի հագուստը եւ կինոինդուստրիայի այլ արտեֆակտներ, իսկ առայժմ կազմակերպիչները դրանք դրել են համընդհանուր ցուցադրության, հայտնում է Reuters-ը։

Գլխավոր ցուցանմուշը «Աստղային պատերազմներ»-ի ամենաառաջին ֆիլմի սաղավարտն է, որը դարձել է սագայի ամենաճանաչվող խորհրդանիշներից մեկը։ Այն միայն էկրանին էլեգանտ եւ ֆուտուրիստական տեսք ունի, իսկ իրականում անհամեմատ պարզ է։

Սաղավարտի համար կազմակերպիչները ակնկալում են ստանալ 200 000 ֆունտ։

Մյուս ցուցանմուշների շարքում են Տի-Ռեքսի գանգը, Ջոկերի համազգեստը եւ կացինը, որով Ջեկ Նիքոլսոնը «Փայլատակում» ֆիլմում ջարդում է դուռը։

Կազմակերպիչները հուսով են, որ աճուրդը «կպայթեցնի» Անտիոխյան սուրբ նռնակը, որից օգտվում էր Արթուր թագավորը «Սուրբ գրաալ»-ում։ Այս տարի լրանում է դասական բրիտանական ֆիլմի 50 ամյակը։

Աճուրդը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին եւ կտեւի երկու օր։ Փորձագետների կարծիքով, լոտերը կարող են 6 միլիոն ֆունտով վաճառվել։