Սեպտեմբերի 12-ից 14-ը տեղի ունեցավ «Արմենիա Էքսպո 2019» ամենամյա ցուցահանդեսը, որի ընթացքում «Հայբիզնեսբանկը» ներկայացնում էր իր կողմից մատուցվող շահավետ պայմաններով գործող ծառայությունների ամբողջական փաթեթը:

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էր ՀՀ վարչապետը, ով բացման արարողությունից հետո շրջեց ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացավ ցուցադրված արտադրանքին, ներկայացված տեխնոլոգիաներին և նորարարական համակարգերին:

Այս տարի հայկական ընկերություններից ցուցահանդեսին մասնակցում էին ոչ միայն տեղական արտադրողներ, այլ նաև ներկրողներ՝ տնտեսության բոլոր ճյուղերից:

«ԱրմենիաԷքսպո 2019» ամենամյա ցուցահանդեսի այցելուները Բանկի տաղավարում ոչ միայն ծանոթացան «Հայբիզնեսբանկի» կողմից մատուցվող ծառայություններին և պրոդուկտների մասին տեղեկատվական նյութերին, այլև անհրաժեշտության դեպքում ստացան իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ խորհրդատվություն բանկի աշխատակիցներից: