Հարավային Կորեայի ոստիկանությունը ենթադրում է, որ բացահայտել է տխրահռչակ սերիական մարդասպանի գործը: Վերջինս 30 տարի առաջ բռնաբարել եւ սպանել է կանանց, հաղորդում է BBC-ը:

1986-ից մինչեւ 1991 թվականը ոստիկանությունը մոտ 1,8 մլն աշխատանքային օր է նվիրել Սեուլից դեպի հարավ գտնվող Հվասոնի շրջաններում կանանց մահվան 10 դեպքերի հետաքննությանը: ԴՆԹ-ի նոր թեստերը ցույց են տվել, որ 56-ամյա Լի Չուն-ջեն առնվազն 3 սպանություն է կատարել:

Լի Չուն-ջենն արդեն պատիժ է կրում 1994 թվականին իր հարսնացուին բռնաբարելու եւ սպանելու համար: Նա հերքում է մեղադրանքներն ու չի կարող պատասխանատվության ենթարկվել, քանի որ հանցանքի վաղեմության ժամկետը լրացել է:

Նրա զոհերի թվում են եղել չափահասներ եւ տարիքով կանայք, սպանությունների համար տղամարդուն ոգեշնչել է «Հիշողություններ պանությունների մասին» ֆիլմը:

Yonhap-ի հաղորդմամբ՝ հիմնականում նա իր զոհերին խեղդել է: Հաղորդվում է նաեւ, որ մարդասպանն օգտագործում էր իր զոհերի իրերը, ինչպես օրինակ՝ գուլպաներ եւ կիսագուլպաներ: