Թունիսի նախկին նախագահ Զին Ալ Աբիդին Բեն Ալին մահացել է Սաուդյան Արաբիայում, հայտնում է AFP-ը։

83-ամյա նախկին նախագահի փաստաբանը հաստատել է այդ նորությունը՝ հղում կատարելով ընտանիքի անդամներին եւ Բեն Ալիի բժշկին։

Բեն Ալին, ով Թունիսը կառավարել է 1987-2011թթ․, որոշ մարդկանց կողմից դիտարկվում էր որպես իսլամական ծայրահեղականության դեմ պայքարող, սակայն քննադատության էր ենթարկվում ընդդիմությանը ճնշելու համար։

2010թ․ վերջին երիտասարդ առեւտրականի ինքնահրկիզումը բողոքի ալիք էր բարձրացրել Թունիսում։ Դրանք հանգեցրեցին Բեն Ալիի գահընկեցությանը, ու նա 2011թ․ հունվարի 14-ին փախավ Սաուդյան Արաբիա։

2012թ․ կեսին Բեն Ալին հեռակա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ բողոքի ցույցերի ժամանակ մարդկանց մահվան մեջ մեղադրվելով։