Ամերիկյան զինվորականները սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումից հետո հյուսիսից սպառնալիքները մեղմելու ճանապարհների մասին խորհրդատվություն են տալիս Սաուդյան Արաբիային, հայտնում է Reuters-ը։

Պենտագոնի ներկայացուցիչը հրաժարվել է տեղեկացնել, թե համարում են արդյոք ամերիկյան զինվորականները, որ անօդաչուների եւ հրթիռների օգտագործմամբ գրոհն իրականացվել է Իրանի տարածքից։ «Մենք չենք պատրաստվում  իրադարձություններից առաջ ընկնել»,- հայտարարել է մամուլի քարտուղար Ջոնաթան Հոֆմանը՝ հավելելով, թե կան նշաններ, որոնք վկայում են, որ հարձակման մեջ Թեհրանն է մեղավոր։

Նշենք, որ ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան հարձակումների մեջ Իրանին են մեղադրում։ Վերջինը կտրականապես հերքում է մեղադրանքները։