Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 21։40-ի սահմաններում «Այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «ջերմային այրվածք՝ երկրորդ, երրորդ աստիճանի դաստակների 2 տոկոս այրվածքով» Շահամիրյան փողոցի շենքերից մեկի բնակարանից իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Շահամիրյան փողոցի բնակիչներ՝ 35-ամյա Գայանե Չ-ն, 58-ամյա Անուշ Բ-ն, 60-ամյա Էդիկ Ծ-ն և 3-ամյա Մանե Ծ-ն։

Պարզվել է, որ նրանք այրվածքներ են ստացել գազի արտահոսքից առաջացած բոցից։

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։