«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչեւ պաշտոնանկությունը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից դիտարկվում էր որպես հաջորդ վարչապետի ամենացանկալի թեկնածու, շատերը հույս ունեին, որ հենց նա է իրականացնելու ներիշխանական հեղաշրջում, որի պարագայում նախորդ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կլիներ ավելի լոյալ:

Մինչեւ պաշտոնանկությունը Վանեցյանը որոշակի շփումներ էր պահպանում այդ շրջանակների հետ, իսկ հիմա համարում է, որ այդ շփումները դարձան իր կործանման պատճառը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում