Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 18-20-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` Երեւանում եւ Կոտայքի մարզի Զովունի գյուղում, Եղվարդ քաղաքում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 շահմար, 3 գյուրզա տեսակի օձեր եւ տեղափոխել անվտանգ տարածք: