Արագածոտնի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։10-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 70 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen Jetta մակնիշի 81 TD 881 համարանիշի եւ Nissan Pathfinder մակնիշի 50 XX 220 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարարները, տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորի ինքնությունը։