Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 06:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 143-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 20-ամյա Հայկ Դ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 15 մ գլորվել ձորակը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: