Վենեսուելայում 5 մարդուց բաղկացած ընտանիքի համար մթերքի լրակազմի արժեքը օգոստոսին թանկացել է մինչեւ 5,37 մլն բոլիվար (մոտ 246 դոլար) կամ 135 նվազագույն աշխատավարձ: Այսպիսի տվյալներ է հրապարակել Վենեսուելայի Union Radio ռադիոկայանը: 

Ռադիոկայանի հաշվարկով՝ տարեկան արտահայտությամբ մթերքի զամբյուղը թանկացել է գրեթե 46 հազար տոկոսով:

2018 թվականի օգոստոսին Վենեսուելայում տեղի էր ունեցել դենոմինացիա՝ թղթադրամներից հեռացվել էին 5 զրոները: Հարավամերիկյան այս երկրում ներկայումս նվազագույն աշխատավարձը կազմում է 40 հազար բոլիվար (1,8 դոլար), ինչն ավելի քիչ է, քան եղել է տարածաշրջանում որեւէ տեղ: Ազգային ասամբլեայի (խորհրդարան) պատգամավոր Խոսե Գերայի հաշվարկով՝ այդպիսի աշխատավարձ է ստանում մի քանի միլիոն մարդ, այդ թվում՝ ոստիկանները, ուսուցիչները եւ առողջապահության ոլորտի աշխատողները:

Վերջին տարիներին Վենեսուելան սուր սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ է: ՄԱԿ գնահատականներով՝ երկրից հեռացել է արդեն 4 մլն-ից ավելի մարդ: