Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: