Ստամբուլի դատախազությունը 74 գործող զինծառայողի կալանավորման օրդեր է տվել «ֆեթհուլայականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) անդամների դեմ գործողության շրջանակում, որին Անկարան մեղադրում է 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Haber Turk հեռուստաալիքին։

Նրա տվյալներով՝ ուժայիններն արդեն սկսել են կալանավորման գործողությունը։

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈւ զինվորների եւ սպաների մի խումբ պետական հեղաշրջման փորձ նախաձեռնեց։ Հիմնական դիմակայությունը տեղի ունեցավ Ստամբուլում եւ Անկարայում, զոհվեց 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվեց։ Հեղաշրջման պատրաստման մեջ Անկարան մեղադրում է իսլամական քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենին եւ նրա հետ կապված FETO-ին։