Ես հիմնավորում չեմ համարում սանիկ լինելը: Այսօր` սեպտեմբերի 20-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը` անդրադառնալով Իմ քայլը խմբակցության նախաձեռնությանը ՍԴ նախագահ Հրայր Թողմասյանին լիազորություններիը կասեցնելու նախաձեռնությամբ ՍԴ դիմելու հիմնավորումներին:

«Ուսումնասիրել եմ, բայց մի նկատառումով ես հիմա իմ ուսումնասիրության տպավորությունը չեմ հրապարակի, քանի որ հաշվի առնելով իմ ընդդիմադիր կեցվածքը, դա կարող է ընկալվել որպես սուբյեկտիվ մոտեցում, դրա համար դրան երկար սպասել չի լինի, թող իրենք ԱԺ-ում քննարկեն, որովհետեւ ի վերջո ԱԺ-ն ձայների 3/5-ի մեծամասնությամբ պետք է որոշում կայացնի` դիմել ՍԴ, որպեսզի համապատասխան անդամին կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկեն` այսինքն լիազորությունները դադարեցնեն: Իմ համար հիմնավորում  չէ սանիկ լինելը, կարող է մարդը լինի քավոր-սանիկ, բայց իրար հետ բարեւ- բարլուս չունենա, սա մեխանիկորեն վերցնել արդարադատության հիմքում դնել, չի կարելի այդպիսի երեխայական մոտեցում ցուցաբերել»,- ասաց պատգամավորը` նշելով, որ ամեն դեպքում  նախաձեռնության վրա է մնում ապացուցման բեռը:

Պատգամավորը նշեց, որ խմբակցությունում քննարկում կլինի այս հարցով, սակայն ամեն դեպքում պետք է վեր կանգնել անձերից. «Մենք ասում ենք`նոր Հայաստանում ենք ապրում, եթե նոր Հայաստանում նախկին բարքերը պետք է կրկնվեն, այսինքն անձնական նկատառումներով մադիկ ազատվեն, նշանակվեն, ուրեմն ոչ մի առաջընթաց չկա: Հրայր Թովմասյանը իմ աչքի լույսը չի, ԲՀԿ-ն նրան դեմ է քվեարկել, բայց եկեք վերանանք անձերից»: