Պետությանը տնտեսական սուբյեկտների, որոնց պետք է 56 մլրդ դրամ ընդհանուր չափով ԱԱՀ դեբետներ վճարվեն, ժամկետանց պարտքերը կազմում են 1,4 մլրդ դրամ: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

Ընդ որում, նրա խոսքով, 56 մլրդ դրամից, որոնք կտրամադրվեն տնտեսական սուբյեկտներին, մոտ 5 միլիարդը բաժին է հասնում 181 ընկերության, որոնք սնանկության վարույթում են գտնվում: Միեւնույն ժամանակ, Անանյանը նշեց, որ այդ ընկերություններից երկուսը՝ «Նաիրիտ» ՓԲԸ-ն եւ «Արմավիա» ընկերությունը, պետությանը պարտք են 47 մլրդ դրամ:

««Նաիրիտ»-ը պարտք է 10 մլրդ, «Արմավիա»-ն՝ 37 մլրդ: Ընդ որում այդ գումարից 98%-ը «օդի հարկն» է, որն այդպես էլ չվերադարձվեց պետությանը: