Լիբանանը Հայաստանի հետ կկիսի իսրայելական դրոնների ոչնչացման փորձը։ Այս մասին տեղեկացրել է Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբը Երեւանում ճեպազրույցի ժամանակ։

Նախարարը հիշեցրել է, որ Լիբանանը լարված հարաբերություններ ունի Իսրայելի հետ, որը պարբերաբար դրոններ է օգտագործում։ Վերջերս Իսրայելի արձակած երկու դրոն քիչ էր մնացել Բեյրութ հասնեին։

«Դուք եւս նման սպառնալիքներ ունեք։ Ձեր սահմանները նույնպես խախտում են կամ սպառնում խախտել դրոնները։ Կօգնենք մեկմեկու հաղթահարել այդ մարտահրավերները»,- նշել է նախարարը։