Սեպտեմբերի 19-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի 10-րդ փողոցի տներից մեկում ծեծկռտուք է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.05-ից 00.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք վիճաբանության ժամանակ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել Հնդկաստանի Հանրապետության 2 քաղաքացիների՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 02.45-ին, Թբիլիսյան խճուղուց, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության 4 քաղաքացիներ:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր: