Չնայած նախատոնական օրերին աշխատանքային օրը մեկ ժամ շուտ ավարտելու իրավունքին, Կադաստրի կոմիտեի 41 գրասենյակներից 21-ն այսօր կաշխատի ինչպես աշխատանքային սովորական օրերին՝ մինչեւ ժամը 18։00-ն։

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, մինչեւ 18։00-ն կաշխատեն Երեւանի բոլոր գրասենյակները՝ «Արաբկիր», «Կենտրոն» եւ «Շենգավիթ», իսկ մարզերում՝ «Աշտարակ», «Վաղարշապատ», «Արմավիր», «Արտաշատ», «Մասիս», «Մարտունի», «Գավառ», «Սեւան», «Վանաձոր», «Աբովյան», «Հրազդան», «Եղվարդ», «Գյումրի», «Արթիկ», «Կապան», «Գորիս», «Եղեգնաձոր» եւ «Իջեւան» գրասենյակները։ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով, աշխատակիցները կփոխատուցվեն հավելյալ մեկ ժամ աշխատանքի համար։

Վաղը՝ Անկախության տոնի օրը, չի աշխատի Երեւանի «Արաբկիր» գրասենյակը, որը վերջին ավելի քան կես տարում աշխատում է նաեւ շաբաթ օրերին։