ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել ԱԳՆ երկու աշխատակցի:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաեւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Դավիթ Ալեքսանդրի Վիրաբյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եվրասիական տարածաշրջանի վարչության պետ

Արտեմ Ազնաուրի Ազնավուրյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության եւ զարգացման համագործակցության վարչության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի խորհրդական»,-ասված է հրամանագրում: