Խաչատուրյան քույրերը դասերի չեն հաճախում, պատրաստվում են դատական նիստին եւ հոգեբանական աջակցության կարիք ունեն: Այս մասին հայտարարել է Մոսկվայի Հանրային դիտորդական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Եվա Մերկաչեւան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Խաչատուրյան քույրերը դասերի չեն հաճախում, պատրաստվում են դատական գործընթացին, ծանոթացել են գործի նյութերին: Նյութերի ուսումնասիրությունից հետո նրանք ծանր վիճակում են, հոգեբանական աջակցության կարիք ունեն: Ցավալի է, որ նրանք գործի նյութերին ծանոթացել են առանց հոգեբանի ներկայության»,- պատմել է նա:

Իրավապաշտպանի կարծիքով՝ կրտսեր քույրը չի պատժվի, քանի որ հանցանքի կատարման պահին անմեղսագիտակ է ճանաչվել, ավագ քույրը ոչ մի հարված չի հասցրել, այդ պատճառով նրա նկատմամբ հոդվածը, հավանաբար, կվերակազմավորվի, իսկ մյուս քույրը, ինչպես ցույց է տվել փորձաքննությունը, մյուսներից ավելի շատ է բռնության ենթարկվել:

«Հենց նրան է հայրն ասել, որ նա կզբաղեցնի մոր տեղը, կդառնա իր կինն ու երեխաներ կունենա: Կարծում եմ՝ դատարանն այդ ամենը հաշվի կառնի»,- նշել է Մերկաչեւան:    

Մեծ արձագանք ստացած սպանությունը կատարվել է անցյալ տարվա հուլիսի 27-ին. Քննության վարկածով՝ 3 քույրերը 57-ամյա հորը սպանել են Մոսկվայի Ալտուֆեւյան խճուղու վրա գտնվող իրենց բնակարանում: Հանցանքի պահին քույրերը 17, 18 եւ 19 տարեկան էին: Ընթացիկ տարվա հունիսին նրանց մեղադրանք էր առաջադրվել նախնական դավադրությամբ սպանություն կատարելու համար: Օգոստոսին հետաքննությունը հաստատել էր, որ Միխայիլ Խաչատուրյանը բռնություն էր գործադրել աղջիկների նկատմամբ: