Ֆրանսիական ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի Raid հատուկ ստորաբաժանումը ուրբաթ Լիոնում (երկրի կենտրանական հատված) գործողություն է սկսել՝ կապված անհայտ անձի կողմից հրացանից կատարած կրակոցների հետ, հայտնում են France 3 հեռուստաալիքը եւ Le Parisien պարբերականը:

Ըստ վկաների առաջին ցուցմունքների՝ Վիլրուա փողոցի շենքերից մեկի բնակարանի պատուհանից կրակոցներն արձակվել են կնոջ կողմից: Կրակոցները կատարվել են որսորդական հրացանից: Ձեռքից թեթեւ վիրավորվել է փողոցով անցնող մի կին:

Կրակողը թաքնվել է իր բնակարանում: Ոստիկանությունը ստեղծել է անվտանգության ընդարձակ գոտի, փակվել են քաղաքի կենտրոնի մի քանի թաղամասեր: Փոխվել են քաղաքային տրանսպորտի երթեւեկության շատ երթուղիներ: Մոտակա վարժարանի սաներին արգելվել է շենքից դուրս գալ: