Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղերձում ասվում է.

«Հարգելի Արմեն Վարդանի,

Ուրախ եմ շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով: Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության ավանադույթների, հոգեւոր մտերմության եւ փոխադարձ վստահության վրա:

Դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաեւ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը լիովին համապատասխանում են Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների շահերին եւ համահունչ են տարածշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմանը:

Ձեզ ի սրտե քաջառողջություն եւ հաջողություններ եմ մաղթում, իսկ Ձեր հայրենակիցներին՝ խաղաղություն եւ բարեկեցություն»: