Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների եւ մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով Վայոց Ձորում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին:

Նա, մասնավորապես, նշել է. «Դատախազական հսկողության ներքո ընթանում է լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն՝ դեպքի բոլոր հանգամաքնները պարզելու, մասնակից յուրաքանչյուր անձի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկին միջադեպի ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով այսօր ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականի պաշտոնն զբաղեցնող Հարություն Գրիգորյանը:

Ողջ ծավալով ստուգվում է նաեւ միջադեպին Վայոց Ձորի մարզպետի հնարավոր մասնակցությունը»:

Վայոց Ձորի մարզպետը մասնակցել է համազգեստով ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպին. Tert.am