«Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» գրասենյակից լոբբինգ է արվում, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնին նշանակվի Ռուստամ Բադասյանը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 20-ին, լրագրողների ասաց «Վետո» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը:

«ԱԱԾ թափուր հաստիք կա եւ իմ ունեցած տեղեկություններով այս գրասենյակից լոբբինգ է արվում, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնին նշանակվի տիկին Լարիսայի սրտի նախարարը, դա Ռուստամ Բադասյանն է, ով տիկին Լարիսայի ջանքերով նշանակվեց արդարադատության նախարար:  Սիրելի Ազգային անվտանգության ծառայողներ,  սպաներ, մարդիկ, ովքեր, որ գիտեն ինչ է սպայի պատիվը, նման հրամանի դեպքում, եթե ձեզ կփորձեն պարտադրեն մարդու, ով էս գրասենյակից կգա ու կփորձի տիրապետել մեր երկրի պետական գաղտնիքներին, բոլոր սպաներին կոչ եմ անում շատ արագ համապատասխան քայլեր ձեռնարկեն, այսինքն` սահմանափակեն այդ գաղտնի նախարարի  մուտքը մեր պետության գաղտնի տեղեկություններ»,- ասաց նա:

Նշենք, որ «ՎԵՏՕ» շարժման մասնակիցներն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ»-ի հայաստանյան մասնաճյուղի դիմաց  բացեցին «Բաց հասարակության հիմնադրամների» հիմնադիր Ջորջ Սորոսի արձանը: