Beeline-ը հայտարարում է ուսումնական տարվան նվիրված ակցիայի ընդլայնման մասին։ Նոր առաջարկի շրջանակում բաժանորդներին հասանելի են սմարթֆոնների երկու նոր մոդելներ: Samsung Galaxy A20 եւ A50 սմարթֆոնները գնելու դեպքում բաժանորդներին կտրամադրվի «Սմարթ 1500» սակագնային փաթեթ եւ 100 ԳԲ ինտերնետ 2 ամսվա համար։

Samsung Galaxy A20 սմարթֆոնի արժեքն է 111900 դրամ, իսկ А50 սմարթֆոնը վաճառվում է 159900 դրամով։ Գնումը  կարելի է ձեւակերպել նաեւ ապառիկ՝ բանկի միջոցով. ընդ որում առաջին 12 ամսվա համար տարեկան տոկոսադրույքը եւ սպասարկման վճարը կկազմի զրո տոկոս: Առաջարկը գործելու է  մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 31-ը։

«Նոր ուսումնական տարվան նվիրված մեր ակցիան մեծ պահանջարկ է վայելում եւ, ընդառաջ գնալով մեր հաճախորդների ցանկություններին, մենք ավելացրել ենք եւս երկու ավելի հզոր սմարթֆոն նույն պայմաններով գնելու հնարավորությամբ: Այս առաջարկում մենք համատեղել ենք մեր բաժանորդների բոլոր պահանջները՝ հզոր սմարթֆոններ, սիրված սակագնային պլանն ու մեծ քանակի ինտերնետ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: