ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կազմել է 476.13 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 525.98 դրամ (նվազել է 0.76 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 596.40 դրամ (աճել է 2.46 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.47 դրամ (աճել է 0.05 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 271.79 դրամ, ոսկի՝ 22,972.62 դրամ, պլատին՝ 14,312.92 դրամ: