«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Մարտունու հեռուստակայանը սնող 10կՎ էլեկտրահաղորդման գծի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 24-ից 26-ը` ժամը 10:00-ից 14:00-ն, Մարտունու հեռուստակայանը հոսանքազրկվելու է:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված ժամանակահատվածում Մարտունի քաղաքում եւ հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի: