Twitter Inc ընկերությունը սեպտեմբերի 20-ին հայտնել է, որ ամբողջ աշխարհում հազարավոր հաշիվներ է փակել, որոնք օգտագործվել են ֆեյք նորությունների եւ կառավարամետ քարոզչության տարածման համար, հաղորդում է DW-ը: 

Հաղորդվում է, որ հաշիվների մեծ մասը գրանցվել է Արաբական Միացյալ Էմիրություններում, Չինաստանում, Իսպանիայում եւ Էկվադորում:

Գրառումները, մասնավորապես, օգտագործվել են Հոնկոնգում մարտից շարունակվող ցույցերի մասնակիցների շրջանում տարաձայնություններ առաջացնելու նպատակով: Բացի այդ, դրանց մի մասն օգտագործվել է Եմենում ու Կատարում սաուդամետ տրամադրություններն ուժգնացնելու համար: