Փարիզն «ամբողջությամբ հանձնառու» է որոշումների կատարմանը, որոնք ընդունվել են անցյալ տարվա համաժողովում, որպեսզի Լիբանանին օգնի իր տնտեսությունը բարելավել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ հանդիպման արդյունքներով, որը Փարիզում է պաշտոնական այցով, փոխանցում է AP-ն:

Լիբանանը որոշակի բարեփոխումներ է անցկացնում՝ կատարելու համար փոխառության եւ դրամաշնորհի տեսքով 11 մլրդ դոլարը ստանալու պայմանները, որը միջազգային դոնորները տրամադրել են 2018 թվականի ապրիլին Փարիզում տեղի ունեցած համաժողովում:

Մակրոնն ասել է, որ փողը հավաքվել է, եւ որ «Լիբանանի կառավարության հետ համաձայնության են հասել բարեփոխումներն արագ իրականացնելու հարցում»: