ՀՀ ԱԱԾ ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացաված տեղեկությունների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է հետեւյալը։ Նախնական տվյալներով՝ անտառտնտեսության տնօրենը 2005-ից 2019 թվականների ընթացքում իր մտերիմներին հրամանագրել է տարբեր հաստիքներում, սակայն նրանք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, իսկ Նրանց անվամբ որպես աշխատավարձ դուրս է գրվել եւ յուրացվել այս պահին քննությանը հայտնի տվյալներով՝ ընդհանուր 27 միլիոն 170 հազար դրամից ավելի գումար։

Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել եւ ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։

Հանգամանքները պարզվում են։