Թուրքիայում սկսվել է Bloomberg-ի երկու լրագրողների դեմ դատավարությունը, որոնք մեղադրվում են երկրում «տնտեսական կայունությունը խափանելու» փորձի մեջ։

Խոսքը 2018 թվականի մի հրապարակման մասին է, թե ինչպես են իշխանությունները եւ բանկերը արձագանքել երկրում ամենամեծ արժութային ցնցմանը 2001 թվականին։

Դատախազը երկու լրագրողների եւ եւս 36 անձանց համար իբրեւ պատիժ պահանջել է  2-5 տարվա ազատազրկում։

Մյուս ամբաստանյալներին, որոնք նշված են մեղադրական եզրակացությունում, ներկայացվել են մեղադրանքներ՝ կապված սոցցանցերում մեկնաբանությունների հետ, որոնք համարվել են քննադատական Թուրքիայի տնտեսության եւ բանկերի հանդեպ։

Bloomberg-ի գլխավոր խմբագիր Ջոն Միքլեթվեյթն (John Micklethwait) ասել է. «Մենք լիովին աջակցում ենք մեր երկու լրագրողներին այսօրվա լսումներում եւ հետագա բոլոր դատավարություններում։ Նրանց ներկայացվել է մեղադրանք իրադարձությունների ճշգրիտ եւ օբյեկտիվ լուսաբանման համար։ Մենք ձգտում ենք մամուլի ազատության եւ հույս ունենք, որ դատական իշխանությունը ճիշտ կվարվի՝ արդարացնելով նրանց»։

Հաջորդ նիստը նշանակված է հունվարի 17-ին։