Xilinx, Inc Research Lab ընկերության ավագ փոխնախագահ եւ տեխնիկական տնօրեն Իվո Բոլսենսը, ինչպես նաեւ Intel կորպորացիայի Datacenter Group-ի փոխնախագահ Քերոլին Ստյուարտը միացել են Երեւանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսում (WCIT 2019) զեկուցողների թիմին:

WCIT 2019-ը կկայանա հոկտեմբերի 6-9 Երեւանում: Համաժողովն անցկացվում է Հայաստանի հանրապետության կառավարության աջակցությամբ եւ բարձր հովանու ներքո: WCIT-ը հիմնադրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային միության (WITSA) կողմից: Դրա հիմնական կազմակերպչական մարմինը Առաջադեմ տեխնոլոգիաների ընկերությունների միությունն է (UATE):