Մի խումբ մեղվապաններ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ներկա էին մեղր հավաքելու արարողությանը, ենթարկվել են մեղուների հարձակման արեւելյան թուրքական նահանգում՝ Վանում, առատ բերքի համար շնորհակալական աղոթքի ժամանակ: Դեպքը նկարահանվել է եւ դարձել է սոցիալական ցանցերի իսկական հիթ, հաղորդում է Daily Sabah-ը:

Տեսանյութում երեւում է, որ մի խումբ մարդիկ, ներառյալ մեղվապաններն ու շրջանի նահանագապետը, աղոթք են կարդում: Կարճ ժամանակ անց նրանց վրա հարձակվում են մեղուները: Պաշտոնյաններն ու մեղվապանները փախնում են ագրեսիվ միջատներից: