ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի Ազգային բանկի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ դրանք անվանելով «Իրանի դեմ երբեւէ կիրառված ամենախիստ պատժամիջոցները»: Այս մասին նա հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի հետ հանդիպման նախաշեմին, հաղորդում է Reuters-ը:

Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումից հետո, որի համար Վաշինգտոնը մեղադրում է Թեհրանին, Թրամփը հայտարարել է, որ ֆինանսների նախարարությանը կարգադրել է խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները:

Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Ազգային բանկն Իրանի միջոցների վերջին աղբյուրն էր: