Ամուլսարի պաշտպանները սկսել են Երեւանի փողոցներով երթը: Երթի մասնակիցները կանցնեն Սայաթ Նովայի պողոտայով, Աբովյան փողոցով, երթը կավարտվի Հանրապետության հրապարակում:

Երթի մասնակիցներին ուղեկցում են թմբուկահարները:

Ավելի վաղ Ամուլսարի պաշտպանները կառավարությանը մինչեւ սեպտեմբերի 20-ը ժամանակ են տվել՝ այդ օրը բնապահպանական մոբիլիզացիայի օր հռչակելով: Ամուլսարի հանքի շահագործման հակառակորդները ցույցեր եւ գործադուլ են կազմակերպել Ջերմուկում եւ Գնդեւազում, նրանց միացել են դպրոցականներ: Ակցիաներին աջակցում են այլ քաղաքների բնակիչներ:

Լրագրողների հետ զրույցում երթին մասնակցող «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ վարչապետը խոստացել է, որ հանքը կշահագործվի միայն այն դեպքում, երբ փորձաքննություն անցկացվի, որը կապացուցի հանքի անվտանգությունը: Սակայն նման փորձաքննություն չի անցկացվել, սակայն անվտանգության մասին եզրակացություններ են արվում՝ նշեց Գորգիսյանը:  

Պատգամավորը վստահ է, որ Ամուլսարի հանքի շահագործումը կոչնչացնի Ջերմուկ հանգստավայրը: «Կարող եք մոռանալ Ջերմուկի մասին: Եվ եթե ջուրը աղտոտվի, մոռացեք ողջ Վայոց ձորի մարզում գյուղատնտեսության եւ խաղողագործության մասին»,- եզրափակեց Գորգիսյանը: 

Հիշեցնենք, որ Ամուլսարի պաշտպանները կառավարությանը մինչեւ սեպտեմբերի 20-ը ժամանակ են տվել՝ այդ օրը բնապահպանական մոբիլիզացիայի օր հռչակելով: Կառավարությունը կարծում է, որ հիմքեր չկան արգելելու «Լիդիան» ընկերությանը շահագործել հանքը: Բնապահպանները վտանգների մասին բազմաթիվ փաստարկներ են ներկայացնում եւ պնդում, որ հանքի շահագործման թույլտվությունը տրվել է խախտուներով: